12.09.2018 12:50

Սովը քայլում է մեր մոլորակով

Սովը քայլում է մեր մոլորակով

ՄԱԿ-ի «Աշխարհում սննդամթերքի անվտանգության և սնունդի մասին» ամենամյա զեկույցի համաձայն՝ 2017 թ. աշխարհում սովյալների թիվը կազմել է 821 միլիոն մարդ: Դա 17 միլիոնով ավելի է, քան մեկ տարի առաջ էր: Այսինքն՝ սովյալ է մոլորակի յուրաքանչյուր իններորդ բնակիչը: Մինչդեռ նախորդ տասը տարիներին հակառակ միտումն էր նկատվում՝ այդ ցուցանիշը նվազում էր:

Ամենածանր վիճակում Եմենն է, որտեղ սուր թերսնումից տառապում է բնակչության մեկ երրորդից ավելին:

Իրավիճակը վատթարանում է Հարավային Ամերիկայում, Աֆրիկայի երկրների մեծ մասում:

Զեկույցում նշվում է, որ սննդամթերքի պակասը և դրա որակի վատթարացումը պայմանավորված են եղանակային կատակլիզմներով, որոնք ավելի հաճախակիացել են: Ռազմական հակամարտությունների և տնտեսական անկումների կողքին՝ կլիմայի փոփոխությունները փորձագետները համարում են «աշխարհում սննդամթերքի լայնածավալ ճգնաժամի հիմնական գործոններից մեկը»:

Փոխանցում է euronews-ը: