12.09.2018 14:01

Նեբենզյան միջազգային դաշինքին նախազգուշացնում է չսպառնալ Ռուսաստանին

Նեբենզյան միջազգային դաշինքին նախազգուշացնում է չսպառնալ Ռուսաստանին

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Սիրիայի վերաբերյալ միջազգային դաշինքի ծրագրերը հուսադրող չեն, քանի որ դրանք ավելի նման են սպառնալիքի:

«Անկեղծ ասած՝ Սիրիայի վերաբերյալ դաշինքի պլանները մեզ այնքան էլ չեն հուսադրում: Մենք կոնկրետ սպառնալիք ենք լսում ինքնիշխան պետության, նաև Ռուսաստանի հասցեին»,- հայտարարել է Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Ըստ Նեբենզյայի՝ «նրբերանգներ» են հայտնվել արևմտյան գործընկերների դիրքորոշման մեջ: «Նախազգուշացումներ են հնչում այն մասին, թե ինքնիշխան պետության՝ Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ ուժ կարող է կիրառվել ոչ միայն, ենթադրաբար, քիմիական զենք կիրառելու դեպքում, այլև,սկզբունքորեն, եթե ռազմական գործողություն սկսվի Իդլիբում»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան՝ շեշտելով, որ պետք չէ «խեղաթյուրել հասկացությունները: «Մենք խոսում ենք ոչ թե Իդլիբում ռազմական գործողության, այլ հակաահաբեկչական գործողության մասին»,- նշել է նա:

Փոխանցում է Interfax-ը: