12.09.2018 14:42

Սաակաշվիլին գիտի, թե ով է մարիխուանան Վրաստանում օրինականացնելու շահառուն

Սաակաշվիլին գիտի, թե ով է մարիխուանան Վրաստանում օրինականացնելու շահառուն

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ արտահանելու նպատակով երկրում մարիխուանա արտադրելու նախաձեռնողը միլիարդատեր, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին է:

«Երեկ Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանքի» քաղխորհրդի ժողով է անցկացրել: Նա իր կուսակցությանը կոչ է արել պաշտպանել այն օրինագիծը, ըստ որի՝ Վրաստանը դառնում է մարիխուանա արտադրող երկիր, և մարիխուանան դառնում է Վրաստանից արտահանվող գլխավոր ապրանքներից մեկը»,- հայտարարել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում:

Նախկին նախագահի խոսքով՝  Իվանիշվիլին ցանկանում է իր անձնական վերահսկողության տակ առնել Վրաստանում մարիխուանայի արտադրությունը և արտահանումը:

«Մարիխուանայի օրինականացումը պետք էր Իվանիշվիլիին միայն նրա համար, որ դրանից մի քանի շաբաթ առաջ նրա խորթ եղբայրը՝ Ուչա Մամացաշվիլին, Վրաստան էր բերել ամերիկացի մասնագետների և ցանկանում էր Վրաստանում թմրակարտել ստեղծել: … Իվանիշվիլին ուզում է Վրաստանը տեսնել որպես թմրանյութ իրացնող երկիր»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Փոխանցում է Interfax-ը: