12.09.2018 15:17

«Ալ-Քաիդայի» պարագլուխը ԱՄՆ-ի դեմ պատերազմի կոչ է արել

«Ալ-Քաիդայի» պարագլուխը ԱՄՆ-ի դեմ պատերազմի կոչ է արել

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Այման ազ-Զավահիրին ԱՄՆ-ի դեմ պատերազմի կոչով դիմել է մուսուլմաններին, տեղեկացրել է Mirror թերթը:

«Ամերիկան, չնայած իր հայտարարած աշխարհիկացման, մուսուլմանների թիվ մեկ թշնամին է»,- հայտարարել է ազ-Զավահարին իր 30 րոպեանոց ելույթում՝ թվարկելով ջիհադի 14 հիմքեր:

Հիմնական ապացույցը, որ Միացյալ Նահանգները շարունակում է լինել իրենց թիվ մեկ թշնամին, խմբավորման պարագլուխը համարում է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխությունը Թել-Ավիվից Երուսաղեմ:

«Ալ-Քաիդայի» տեսաուղերձը հրապարակվել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների 17-րդ տարելիցի օրը:

Փոխանցում է Interfax-ը: