13.09.2018 09:01

«Արսենալ»-ը մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի առաջատարներից մեկի հետ

«Արսենալ»-ը մտադիր է նոր պայմանագիր կնքել թիմի առաջատարներից մեկի հետ

«Արսենալ»-ի ղեկավարությունը ցանկանում է թիմում պահել եզրային պաշտպան Նաչո Մոնրեալին: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «զինագործներ»-ն արդեն սկսել են բանակցություններ վարել խաղացողի հետ նոր պայմանագրի կնքման շուրջ: 

Նշենք, որ իսպանացու ներկայիս համաձայնագիրը լոնդոնյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: