13.09.2018 09:30

Ջոն Թերին հրաժարվել է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»

Ջոն Թերին հրաժարվել է տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»

Անգլիայի հավաքականի ու «Չելսի»-ի նախկին պաշտպան Ջոն Թերին իր ինստագրամյան էջում հաղորդել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»:

«Երկար մտածելուց հետո որոշել եմ մերժել «Սպարտակ»-ի առաջարկը: Շնորհակալություն եմ հայտնում ակումբին, երկրպագուներին և նրանց հաջող մրցաշրջան եմ մաղթում:

«Սպարտակ»-ը լավ ակում է, ես զարմացած եմ նրանց պրոֆեսիոնալիզմով: Ընտանիքիս հետ զրուցելուց հետո հասկացա, որ այս պահին դա ճիշտ որոշում չէ: Հաջողություն, «Սպարտակ»»,- գրել է Թերին: