13.09.2018 10:25

«Յուվենթուս»-ում Պոգբայի վերաբերյալ որոշում են կայացրել

«Յուվենթուս»-ում Պոգբայի վերաբերյալ որոշում են կայացրել

«Յուվենթուս»-ը մտադիր է հաջորդ ամռանը պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը: 

Թուրինյան ակումբը կձգտի վերադարձնել ֆրանսիացի ֆուտբոլիստին: 

Ինքը 25-ամյա խաղացողը պատրաստ է լքել մանչեսթերյան թիմը գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ լարված փոխհարաբերությունների պատճառով: 

Աշխարհի չեմպիոնի տրանսֆերը հավակնում է գնել նաև «Բարսելոնա»-ն: