13.09.2018 12:00

Մոդրիչ. Չեմ պատրաստվում հեռանալ աշխարհի լավագույն ակումբից

Մոդրիչ. Չեմ պատրաստվում հեռանալ աշխարհի լավագույն ակումբից

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ «արքայական ակումբ»-ից:

Հիշեցնենք, որ ամռանը խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Ինտեր»-ը:

«Ես ընդհանրապես չեմ մտածում այդ մասին: «Ռեալ»-ն աշխարհի լավագույն ակումբն է, ինչի հեռանամ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հարկ է նշել, որ Մոդրիչի պայմանագրի ժամկետը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2022 թվականն, իսկ հրաժարագինը կազմում է 700 մլն եվրո: