13.09.2018 12:30

«Արսենալ»-ի խաղացողը մտադիր է ավարտել ֆուտբոլայն կարիերան

«Արսենալ»-ի խաղացողը մտադիր է ավարտել ֆուտբոլայն կարիերան

«Արսենալ»-ի պաշտպան Շտեֆան Լիխտշտայները մտադիր է ավարտել ֆուտբոլային կարիերան:

«Հեռանալով «Յուվենտուս»-ից հայտնվել եմ ևս մի ուժեղ ակումբում: Այստեղ պետք է ցույց տամ իմ բարձր որակները ու պայքարեմ հիմնական կազմում իմ տեղի համար: Վստահ եմ, որ կարող եմ օգուտ տալ իմ թիմին, սակայն եթե մրցաշրջանի վերջում իրավիճակը փոխվի, ապա կհեռանամ ֆուտբոլից:

Իմաստ չեմ տեսնում կարիերաս շարունակելու մեջ, եթե չեմ կարող խաղալ ամենաբարձր մակարդակով»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է GianlucaDiMarzio.com-ը: