13.09.2018 13:00

Իսպանիան կներկայացնի ֆուտբոլի Եվրոպայի եւ աշխարհի առաջնության անցկացման հայտեր

Իսպանիան կներկայացնի ֆուտբոլի Եվրոպայի եւ աշխարհի առաջնության անցկացման հայտեր

Իսպանիան ցանկություն ունի պայքարել ֆուտբոլի 2028թ. Եվրոպայի առաջնության եւ 2030թ. աշխարհի առաջնության անցկացման իրավունքի համար, հաղորդում է AS-ը:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը սեպտեմբերի 12-ին հանդիպել են Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ եւ քննարկել են այդ հարցը:

Աշխարհի առաջնության անցկացման հայտը հնարավոր է համատեղ լինի Պորտուգալիայի եւ Մարոկկոյի հետ:

Իսպանիան Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշար անցկացնել է 1964-ին, աշխարհի առաջնություն՝ 1982-ին: