13.09.2018 11:44

Արման Դիլանյանը՝ ՍԴ դատավոր

Արման Դիլանյանը՝ ՍԴ դատավոր

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը: Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Արման Դիլանյանի թեկնածությունը:

Վերջինս ՍԴ դատավոր ընտրվեց ձայների 81 կողմ եւ 7 դեմ հարաբերակցությամբ:

Քվեարկությանը մասնակցել էր 88 պատգամավոր: