13.09.2018 12:05

Երվանդ Խունդկարյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ

Երվանդ Խունդկարյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել էր Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:

Քվեարկությանը մասնակցել էր 85 պատգամավոր:

Խունդկարյանը ՎԴ նախագահ ընտրվեց ձայների 74 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ: 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: