13.09.2018 13:10

ԶԼՄ. Պուտինը կայցելի Հայաստան

ԶԼՄ.  Պուտինը կայցելի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այցի ժամկետը դեռ որոշված չէ, հինգշաբթի տեղեկացրել է Известия-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Ժամկետները կհամաձայնեցվեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այցի ամսաթվի վերաբերյալ հարցին:

Պարբերականը հիշեցնում է, որ սեպտեմբերի 8-ին  բանակցություններ են տեղի ունեցել Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Դրանց ավարտից հետո Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահին հրավիրել է Երևան և հուսով է, որ նա մոտ ժամանակներս կայցելի Հայաստան:

Փաշինյանի ընտրվելուց հետո դա կլինի երկու պետությունների ղեկավարների արդեն հինգերորդ հանդիպումը:

Փոխանցում է Interfax-ը: