13.09.2018 13:21

Յուլյա Նավալնայան՝ գեներալ Զոլոտովի ուղերձի մասին

Յուլյա Նավալնայան՝ գեներալ Զոլոտովի ուղերձի մասին

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու կինը՝ Յուլյան, ամուսնուն և իրենց ընտանիքին ուղղված սպառնալիք է անվանել Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի ուղերձը:

Սեպտեմբերի 11-ին Զոլոտովը տեսագրություն էր հրապարակել, որում Նավալնիին անվանել էր «ամերիկյան փորձանոթային արտադրանք» և մենամարտի էր կանչել:

«Միակ զգացումը, որ տածում եմ Զոլոտովի հանդեպ, արհամարհանքն է»,- «Ինստագրամում» գրել է Յուլյա Նավալնայան: Նա Ռոսգվարդիայի ղեկավարին վախկոտ է անվանել և նշել, որ նա իր ուղերձը հրապարակել է այն ժամանակ, երբ ամուսինը ձերբակալված է ու չի կարող իրեն պատասխանել: «Նա վախկոտ է, որովհետև այդպես էլ չի պատասխանել կոռուպցիայի մեղադրանքներից ոչ մեկին, որ ներկայացրել էր Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը՝ դրանք հիմնավորելով երկաթյա ապացույցներով»:

Նավալնայան Զոլոտովին մեղադրել է այն բանի համար, որ նա «իր տերերի և իր շահերը պաշտպանելու համար մի ամբողջ բանակ է պահում», որը գոյություն ունի ռուսաստանցիների հարկերի հաշվին:

Զոլոտովի ուղերձի պատճառ էր հանդիսացել Նավալնու Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի անցկացրած հետաքննությունը, որը Ռոսգվարդիայի ղեկավարն անվանել էր «վիրավորական և զրպարտչական» : «Ես ուղղակի ձեզ մենամարտի եմ հրավիրոմ՝ ռինգում, տատամիի վրա, որտեղ ուզեք, ու խոստանում եմ ձեզնից հյութեղ քուֆթա սարքել»,- ասել էր Զոլոտովը:

Փոխանցում է BBC-ն: