13.09.2018 13:39

Սալվադորի նախկին նախագահը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման

Սալվադորի նախկին նախագահը դատապարտվել է տասը տարվա ազատազրկման

Սալվադորի մայրաքաղաքային դատարանը երկրի նախկին նախագահ Անտոնիո Սակային դատապարտել է տասը տարվա ազատազրկման՝ պետական բյուջեից 300 մլն դոլար յուրացնելու համար, իր Twitter-յան էջում տեղեկացրել է Սալվադորի գլխավոր դատախազությունը:

«Նախկին նախագահ Անտոնիո Սական (2004-2009 թթ.) դատապարտվել է տասը տարվա ազատազրկման՝ շորթումների, փողերի և ակտիվների լվացման  հետ կապված հանցագործությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նույնպիսի ժամկետով ազատազրկվել է նաև նախագահի անձնական քարտուղարը, ավելի քիչ ժամկետներով՝ Սակայի իշխանության օրոք կառավարության երկու նախկին նախարարներ:

Փոխանցում է interfax-ը: