13.09.2018 15:32

Աշխարհի ամենատխուր, քինախնդիր ու զայրացած երկրները

Աշխարհի ամենատխուր, քինախնդիր ու զայրացած երկրները

2017 թ. աշխարհն ավելի բացասական է դարձել, քան եղել է անցյալ տասնամյակում: Այդ մասին են վկայում Gallup  սոցիոլոգիական ծառայության ամենամյա տվյալները:

Սոցիոլոգները հարցում են անցկացրել 146 երկրում: Մարդկանց հարցրել են, թե արդյոք մեկ օր առաջ իրենք անհանգստություն, սթրես, ֆիզիկական ցավ, թախիծ կամ կատաղություն զգացել են:

Պարզվել է, որ բոլոր ցուցանիշները, բացի քենից, նոր բարձունքներ են գրավել: Արդյունքների համաձայն՝ հարցվածների 38 %-ը հայտարարել է, որ անհանգստություն է ունեցել, 37 %-ը՝ սթրես, 31 %-ը՝ ֆիզիկական ցավ: Թախծել է հարցվածների 23 %-ը, զայրացել՝ 20%-ը:

Ամենաբացասկան երկիրն աշխարհում դարձել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը. այստեղ հարցվածների 76 %-ը ֆիզիկական ցավ է ունեցել, 74 %-ը՝ անհանգստություն: Սրանք ամենաբարձր ցուցանիշներն են բոլոր երկրներից՝ անցյալ տասնամյակներում:

Երկրորդ տեղում Իրաքն է, որ 2008 թվականից մտնում է ամենաբացասական երկրների հնգյակի մեջ: Ապա գալիս են՝ Հարավային Սուդանը, Չադը, Սիեռա-Լեոնեն, Եգիպտոսը, Իրանը, Նիգերը, պաղեստինյան տարածքները, Լիբերիան, Մադագասկարը, Ուգանդան:

Փոխանցում է lenta.ru-ն: