14.09.2018 10:00

«Տոտենհեմ»-ը լուրջ կորուստներով է մոտենում «Լիվերպուլ»-ի դեմ խաղին

«Տոտենհեմ»-ը լուրջ կորուստներով է մոտենում «Լիվերպուլ»-ի դեմ խաղին

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Տոտենհեմ»-ը սեփական հարկի ներքո կընդունի «Լիվերպուլ»-ին:

Լոնդոնցիների մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջիկա կարևորագույն խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնեն դարպասապահ Ուգո Լյորիսը և կիսապաշտպան Դելե Ալին:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ին՝ Երևանի ժամանակով 15:30-ին: