14.09.2018 13:00

El Mundo Deportivo. Գվարդիոլան մտադիր է վերադառնալ «Բարսելոնա»

El Mundo Deportivo. Գվարդիոլան մտադիր է վերադառնալ «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հուսով է, որ մի օր կվերադառնա «Բարսելոնա», որտեղ էլ ցանկանում է ավարտել մարզչական կարիերան:

«Իմ գլխավորած բոլոր թիմերն էլ անչափ կարևոր են ինձ համար, սակայն մարզչական կարիերաս ցանկանում եմ ավարտել այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է: Հուսով եմ՝ մարզչական վերջին քայլերս կանեմ «Բարսելոնա»-ում»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետը կատալոնական ակումբը գլխավորել է 2008-2012 թվականներին: