14.09.2018 11:51

Պետրովի և Բոշիրովի պնդմամբ՝ իրենք Սոլսբերի են մեկնել որպես զբոսաշրջիկ

Պետրովի և Բոշիրովի պնդմամբ՝ իրենք Սոլսբերի են մեկնել որպես զբոսաշրջիկ

Երկու ռուսաստանցիները, որոնց բրիտանական ոստիկանությունը կասկածում է ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ, պնդում են, որ այցելել են բրիտանական Սոլսբերի՝ ընդամենը տեղի նշանավոր տաճարը դիտելու նպատակով: Նրանք իրենց համարում են հանգամանքների ճակատագրական դասավորության զոհ:

Ակեքսանդր Պետրովը և Ռուսլան Բոշիրովը հարցազրույց են տվել RT հեռուստատեսության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:

Բրիտանական ոստիկանությունը դրանից առաջ ցույց էր տվել նրանց լուսանկարները, սակայն ենթադրություն էր արել, որ այն անունները, որոնցով նրանք բրիտանական վիզա են ստացել ու ճանապարհորդել, կարող են կեղծ լինել:

Սակայն RT-ի եթերում հայտնված մարդիկ, որ շատ նման են լուսանկարներում պատկերվածներին, պնդել են, թե դրանք իրենց իսկական անուններն են, և լուսանկարներում էլ հենց իրենք են: Սկրիպալների թունավորմանը իրենց որևէ առնչություն նրանք հերքել են: Այն հարցին, թե եղե՞լ են Սկրիպալների տան մոտ, Պետրովն ու Բոշիրովը խուսափողաբար են պատասխանել. «Եթե իմանայինք, թե դա որտեղ է: Գուցե և այդտեղով անցել ենք, գուցե չենք անցել»։

Բրիտանական ոստիկանության հետաքննության տվյալների համաձայն՝ Պետրովն ու Բոշիրովը Սոլսբերի են այցելել երկու անգամ՝ մարտի 3-ին և 4-ին: Ոստիկանությունը կարծում է, որ առաջին այցը եղել է «հետախուզական»՝ հիմնական գործողությունից առաջ:

Փոխանցում է BBC-ն: