14.09.2018 13:03

Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է վերադարձնել «Յանուկովիչի պարտքը»

Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է վերադարձնել «Յանուկովիչի պարտքը»

Անգլիական դատարանն ուրբաթ առանցքային որոշում կկայացնի 3 մլրդ դոլարի «Յանուկովիչի պարտքի» մասին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առկա սկզբունքային վեճի կապակցությամբ:

Դատարանի վճիռը ցույց կտա, թե արդյո՞ք Կիևը կարող է դատավարությունը տեղափոխել կոմերցիոնից քաղաքական հարթություն և Լոնդոնի բարձր դատարանը դարձնել Ուկրաինայի դեմ Կրեմլի ագրեսիայի մեղադրանքների հարթակ:

2017 թ. մարտին Բարձր դատարանի դատավոր Ուիլյամ Բլերը Ուկրաինային մերժել էր պաշտպանվելիս Ռուսաստանի կողմից ճնշումների ու ագրեսիայի ենթարկվելու քաղաքական փաստարկներ բերելու իրավունք տրամադրելուց:

Դատական վեճի արմատները հասնում են 2013 թ., երբ Վիկտոր Յանուկովիչի կառավարությունը 180 աստիճանով փոխեց Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը՝ հրաժարվեց ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրը ու որոշեց մերձենալ Մոսկվայի հետ:

Ի պատասխան՝ ուկրաինացիները դուրս եկան փողոց: Մեկ ամիս անց՝ Մայդանի ամենաթեժ ժամանակներում, Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունեց Յանուկովիչին ու խոստացավ 30 % զեղչ անել Ուկրաինային գազի համար և պատրք տալ 15 մլրդ դոլար՝ եվրաարժեթղթերի դիմաց: Յանուկովիչը հասցրեց ստանալ 3 մլրդ դոլարի առաջին տրանշը, բայց արդեն փետրվարին փախավ Ռուսաստան:

Փոխանցում է BBC-ն: