14.09.2018 13:45

Անդորրայի դատարանը փողերի լվացման մեղադրանք է ներկայացրել 28 պաշտոնյայի

Անդորրայի դատարանը փողերի լվացման մեղադրանք է ներկայացրել 28 պաշտոնյայի

Անդորրայի դատարանը հինգշաբթի օրը 2 մլրդ դոլարի փողերի լվացման մեղադրանք է ներկայացրել 28 պաշտոնյաների, այդ թվում՝  Վենեսուելայի մի քանի քաղաքացիների, հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով դատական փաստաթղթերին:

Մեղադրյալների թվում Անդորրայի ինը քաղաքացիներ են, հինգ իսպանացիներ և 14-ը՝ Վենեսուելայից:

Բոլորը մեղադրվում են 2007-ից 2012 թթ. Վենեսուելայի պետական նավթային ընկերության (PDVSA) միջոցների լվացման սխեմային առնչություն ունենալու մեջ:

Հանցավոր սխեման մշակել է Վենեսուելայի «նավթային արքա» Ռաֆայել Ռամիրես Դիեգո Սալասարի զարմիկը:

Ռաֆայել Ռամիրեսը եղել է Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսի մտերիմ օգնականը, ղեկավարել է երկրի էներգետիկայի նախարարությունը և PDVSA ընկերությունը՝ 2004-2013 թթ.:

Փոխանցում է Interfax-ը: