14.09.2018 14:20

ԿԸՀ-ում հավատարմարգվել է 8 դիտորդական կազմակերպություն

ԿԸՀ-ում հավատարմարգվել է 8 դիտորդական կազմակերպություն

ԿԸՀ կայքում հրապարակվել է այն տեղական հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք պետք է դիտորդական առաքելություն իրականացնեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ:

Դրանք են.

1. «Ընդդեմ իրավական կամայականության»- 14 դիտորդ

2. «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» - 74 դիտորդ

3. «Ընտրությունը քոնն է» - 67 դիտորդ

4. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» - 97 դիտորդ

5. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» – 97 դիտորդ

6. «Իրազեկ քաղաքացիների միավորում» – 135 դիտորդ

7. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»– 108 դիտորդ

8. «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ»– 70 դիտորդ


Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին: