14.09.2018 14:29

Պլանային ջրանջատում Երեւանի Էրեբունի վարչական շրջանում

Պլանային ջրանջատում Երեւանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը գործող համակարգին միացնելու աշխատանքներով պայմանավորված, ս. թ. սեպտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին ժամը 10.00-18.00 դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի 85-200 համարների, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ նրբանցքների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: