14.09.2018 15:55

Էրդողանը Սիրիայի հարցը կքննարկի Պուտինի հետ

Էրդողանը Սիրիայի հարցը կքննարկի Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սիրիայում իրադարձությունների զարգացումը: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն Պակիստանում կայացած մամլո ասուլիսում:

«Վերջին օրերին մենք Սիրիայի հարցով բանակցություններ ենք անցկացրել տարբեր երկրների հետ: Մենք պատրաստ ենք պայքարելու ահաբեկիչների դեմ, նաև ուզում ենք քաղաքական ճանապարհով կարգավորել սիրիական ճգնաժամը, պատրաստ ենք համագործակցել այդ հարցում: Սակայն մենք դեմ ենք կանանց, երեխաներին ու քաղաքացիական անձանց հարված հասցնելուն՝ ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ»,- Չավուշօղլուի խոսքն է մեջբերում NTV հեռուստատեսությունը:

Ուրբաթ օրը Ստամբուլում  տեղի կունենա Ռուսաստանի, Գերմանիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի ղեկավարների՝ Սիրիային նվիրված հանդիպումը:

Փխանցում է tass.ru-ն: