14.09.2018 16:08

Գազի արտահոսքի հետևանքով ԱՄՆ-ում 35 տներում պայթյուններ են որոտացել

Գազի արտահոսքի հետևանքով ԱՄՆ-ում 35 տներում պայթյուններ են որոտացել

Ամերիկյան Մասաչուսեթս նահանգում գազի արտահոսքի պատճառով 35 տներում պայթյուններ են տեղի ունեցել, ապա հրդեհ է բռնկվել. հաղորդել է NBC News-ը:

Արտահոսքը տեղի է ունեցել գազատարում մեծ ճնշման պատճառով: Արտակարգ իրավիճակի թեժ պահին հրշեջները ստիպված են եղել միաժամանակ մարել 18 հրդեհ:

Առնվազն մեկ մարդ զոհվել է. նրա ավտոմեքենայի վրա է ընկել պայթած տներից մեկի ծխատար խողովակը: Տասը մարդ բժշկի է դիմել զանազան վնասվածքներով:

Փոխանցում է lenta.ru-ն: