17.09.2018 10:30

Լեմպարդը մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ հեռացվել է (տեսանյութ)

Լեմպարդը մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ հեռացվել է (տեսանյութ)

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հեռացվել է Չեմպիոնշիփի 7-րդ տուրի` «Ռոտերհեմի» հետ խաղում (0:1):

BBC-ի հաղորդմամբ, 40-ամյա անգլիացի մասնագետը հեռացվել է մրցավարի լրացուցիչ օգնականի հետ վիճելու համար:

Լեմպարդը գոհ չի եղել մրցավարի` իր թիմի կիսապաշտպան Թոմ Լոուրենսին կարմիր քարտ ցույց տալու որոշումից, ինչպես նաև փորձել է վիճարկել իր թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցը:

Նշվում է, որ հենց այդ 11-մետրանոցի շնորհիվ է «Ռոտերհեմը» հաղթանակ տարել:

Այս կերպ Լեմպարդն, ով ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր գլխավորել «Դերբի Քաունթին», իր մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ է հեռացվել:

2017/18 մրցաշրջանում «Դերբին» Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Ակումբն ԱՊԼ-ում վերջին անգամ հանդես է եկել 2008 թվականին: