17.09.2018 12:30

«Բավարիա»-ն կարող է տուգանել Ռիբերիին մարզադաշտը ժամանակից շուտ լքելու համար

«Բավարիա»-ն կարող է տուգանել Ռիբերիին մարզադաշտը ժամանակից շուտ լքելու համար

«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրենկ Ռիբերին կարող է մյունխենյան ակումբի կողմից տուգանվել: Այս մասին տեղեկացնում է France Football-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, 35-ամյա ֆուտբոլիստը «Բայեր»-ի դեմ հանդիպման ավարտից 7 րոպե առաջ առաջ թույլտվության հեռացել է պահեստայինների նստարանից, այնուհետև նստել է տաքսի և գնացել: Ֆրանսիացի ֆուտբոլիստն այդ քայլով իր դժգոհությունն է հայտնել գլխավոր մարզիչ Նիկո Կովաչին, ով ֆուտբոլիստին չէր ընդգրկել թիմի մեկնարկային կազմում:

Նշենք, որ վերոհիշյալ հանդիպումն ավարտվել էր «Բավարիա»-ի՝ 3:1 հաշվով հաղթանակով: