17.09.2018 13:00

«Բարսելոնա»-ն մտադիր է ակումբ հրավիրել «Ռոմա»-ի մարզական տնօրենին

«Բարսելոնա»-ն մտադիր է ակումբ հրավիրել «Ռոմա»-ի մարզական տնօրենին

«Ռոմա»-ի մարզական տնօրեն Ռամոն Մոնչին կարող է վերադառնալ Իսպանիա: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնա»-ն մտադիր է 49-ամյա իսպանացուն ակումբ հրավիրել, քանի որ «կապտանռնագույններ»-ի ղեկավարությունը վստահ է, որ վերջինս կարող է հաջողությամբ համակարգել սկաուտների և երիտասարդ խաղացողների աշխատանքը:

Նշենք, որ Մոնչին նախկինում աշխատել է նաև «Սևիլիա»-ում: