17.09.2018 11:18

Պետրովի «անկետայում» նշված հեռախոսահամարին զանգելիս պատասխանում է ՊՆ-ն

Պետրովի «անկետայում» նշված հեռախոսահամարին զանգելիս պատասխանում է ՊՆ-ն

Մի քանի լրագրողների հաջողվել է զանգահարել ու կապվել այն հեռախոսահամարին, որը նշված է Սոլսբերիում Սկրիպալների թունավորման մեջ բրիտանացիների կողմից կասկածվող Ալեքսանդր Պետրովի «անկետայում»:

Լրագրողներից ոմանց պատասխանել են, որ նրանք զանգահարել են պաշտպանության նախարարություն, մյուսներին՝ որ նրանք զրուցում են ներքնակների խանութի հետ: BBC-ն նույնպես փորձել է կապ հաստատել այդ հեռախոսահամարով, սակայն մյուս կողմում այլևս լսափողը չեն վերցրել:

Առաջինը   սեպտեմբերի 15-ի գիշերը Պետրովի «անկետայում» նշված հեռախոսահամարով հաջողվել է կապ հաստատել ամերիկյան ABC հեռուստատեսության լրագրող Պատրիկ Ռիվելին և բրիտանական Independent-ի թղթակից Օլիվեր Քերոլին: Երկուսին էլ պատասխանել են, որ նրանք «ընկել են» պաշտպանության նախարարություն: Քերոլը հարցրել է, թե արդյո՞ք ՊՆ-ում է աշխատում Ալեքսանդր Պետրովը, որից հետո նրա զրուցակիցը անջատել է հեռախոսը:

Պետրովի «անկետայի» համարով զանգահարել են նաև «Коммерсант»-ի, РБК-ի և այլ պարբերականների լրագրողներ, բայց նրանցից ոչ մեկին չեն ասել, որ նրանք կապվել են պաշտպանության նախարարության հետ:

Փոխանցում է BBC-ն: