17.09.2018 13:21

Շվեյցարիան Ռուսաստանից պահանջում է դադարեցնել իր տարածքում լրտեսել

Շվեյցարիան Ռուսաստանից պահանջում է  դադարեցնել իր տարածքում լրտեսել

Շվեյցարական իշխանությունները Ռուսաստանից պահանջել են դադարեցնել ապօրինի հետախուզական գործուներությունն իրենց երկրում:

Ուրբաթ օրը տեղական մամուլը գրել է, որ դեռ գարնանը Հաագայում ձերբակալել են երկու ռուսաստանցիների, որոնք հետաքրքրվում էին Սկրիպալների գործի նյութերն ուսումնասիրող շվեյցարական լաբորատորիայով: Լրատվամիջոցների տվյալներով՝ դրանք ՀԳՎ աշխատակիցներ են, նրանց մոտ հայտնաբերվել է լաբորատորիայի համակարգչային ցանցը կոտրելու սարք:

«Շվեյցարիայի արտաքին գործերի վարչությունը պահանջում է անհապաղ դադարեցնել  շվեյցարական օբյեկտների նկատմամբ բոլոր ապօրինի գործողությունները Շվեյցարիայի տարածքում»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Նաև նշվում է, որ այս տարի Շվեյցարիայի ԱԳՆ-ն արդեն երեք անգամ կանչել է Ռուսաստանի դեսպանին, որպեսզի մտահոգություն հայտնի լրտեսական գործողությունների մասին հաղորդումների կապակցությամբ:

Փոխանցում է BBC-ն: