17.09.2018 14:13

Ցույցեր Բուդապեշտում. «Հունգարիան ավելին է, քան Օրբանը»

Ցույցեր Բուդապեշտում. «Հունգարիան ավելին է, քան Օրբանը»

Բուդապեշտում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ վարչապետ Վիկտոր Օրբանի: Ցույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ արձանագրելով, որ վտանգ կա, թե Հունգարիան հրաժարվում է ԵՄ-ի հիմնարար դեմոկրատական սկզբունքներից:

«Հունգարիան ավելին է, քան Օրբանը»,- վանկարկել են ցուցարարները:

«Մենք Եվրամիության քաղաքացիներ ենք: Եվ ուզում ենք մնալ Եվրոպայում: Մենք կարող են հեռացնել Վիկտոր Օրբանին, դա շատ կարևոր է մեզ համար: Մենք սիրում ենք մեր երկիրը»,- ասել է ցուցարարներից մեկը:

Հունգարիայի գործող վարչապետի մասին կտրուկ է արտահայտվել կառավարության նախկին ղեկավար Ֆերենց Դյուրչանը: «Կարծում եմ՝ այժմ մի նողկալի խաբեբա է ղեկավարում Հունգարիան»,- հայտարարել է Դյուրչանը:

Քաղաքական գործչի կարծիքով, որն այժմ ղեկավարում է ընդդիմադիր «Դեմոկրատական դաշինք» կուսակցությունը, Հունգարիայում բռնապետություն է հաստատված: Դյուրչանը տևական պայքարի կոչ է արել:

Փոխանցում է euronews-ը: