17.09.2018 14:47

Ուկրաինան և Ռուսաստանն այլևս բարեկամներ չեն

Ուկրաինան և Ռուսաստանն այլևս բարեկամներ չեն

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն  այսօր պատմական փաստաթուղթ է ստորագրել Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության և գործընկերության վերաբերյալ պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:

Փաստաթուղթը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Փաստաթղթին կցված է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, համաձայն որի՝ ԱԳՆ-ն պարտավոր է Ռուսաստանին տեղյակ պահել պայմանագրի դադարեցման մասին: Ուկրաինայի ԱԳՆ-ն նույնպես պետք է տեղեկացնի ՄԱԿ-ին, ԵԱՀԽ-ին և մյուս միջազգային կառույցներին ՝ Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը խզելու՝ Ուկրաինայի ցանկության մասին:

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1997 թ. մայիսի 31-ին, տասը տարով (հետագա ավտոմատ երկարացմամբ՝ եթե կողմերը դեմ չեն):

Փոխանցում է tass.ru-ն: