17.09.2018 16:09

Պատգամավորն առաջարկել է Ռուսաստանում «չոր օրենք» մտցնել

Պատգամավորն առաջարկել է Ռուսաստանում «չոր օրենք» մտցնել

ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային առաջարկել է երկրի տարածքում «չոր օրենք» մտցնել, քանի դեռ ալկոհոլի բնագավառում կարգուկանոն չի հաստատվել:

Պատգամավորն առաջարկել է արմատապես վերանայել ալկոհոլային խմիչքների վաճառքը և այդ ապրանքատեսակի գովազդը, ինչպես նաև բնակչության ալկոհոլացման դեմ պայքարի և ցածրորակ սպիրտային խմիչքի վաճառքի դեմ պայքարի ռազմավարություն մշակել:

Միլոնովը նշել է ալկոհոլի գործածման բարձր մակարդակը երկրում, ինչը վերջին 25 տարում մեծացել է մի քանի անգամ: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել մանկական հարբեցողությանը, գյուղական վայրերում հարբեցողության մակարդակի աճին:

Սեպտեմբերի 14-ին Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը հրապարակել է իր անցկացրած հարցման արդյունքները ալկոհոլիզմի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ: Ռուսաստանցիների առնվազն 60 տոկոսը պաշտպանել է մինչև 21 տարեկան անձանց ալկոհոլ վաճառելու արգելքը:

Փոխանցում է vesti.ru-ն: