17.09.2018 16:44

Հակառակորդի կողմից արձակված կրակոցների արդյունքում Կոթի գյուղում մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել. քրգործ

Հակառակորդի կողմից արձակված կրակոցների արդյունքում Կոթի գյուղում մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել. քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ:

2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի կենտրոնական մասում աջ սրունքի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն բնակավայրի բնակիչ Ս.Սեփխանյանը:

Դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: