18.09.2018 11:04

Ռուսաստանն ու Թուրքիան բուֆերային գոտի են ստեղծում Իդլիբի շուրջ

Ռուսաստանն ու Թուրքիան բուֆերային գոտի են ստեղծում Իդլիբի շուրջ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են բուֆերային գոտի ստեղծել Իդլիբ ապստամբ շրջանի շուրջ: Դա առնվազն նշանակում Իդլիբի վրա Բաշար Ասադի զորքերի հարձակման հետաձգում, իսկ հարձակմանը դեմ են Թուրքիան և Արևմուտքը:

Երկուշաբթի Սոչիում կայացած բանակցություններից հետո Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել են Իդլիբի պարագծով  15-20 կմ լայնությամբ ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ: Գոտին պատրաստ կլինի մինչև հոկտեմբերի 15-ը:

Ռուսաստանի նախագահը պարզաբանել է, որ մինչև հոկտեմբերի 10-ը նախատեսված է ընդդիմադիր խմբավորումների ծանր սպառազինության դուրսբերումը: Գոտում պարեկություն կիրականացնեն թուրք զինվորականները և ռուսաստանյան ռազմական ոստիկանությունը:

Թուրքիան արդեն Իդլիբի շուրջ 12 դիտակետ է ստեղծել, ընդ որում՝ յուրաքանչյուրը համալրված է մեքենայացված վաշտով, լրացուցիչ զրահատեխնիկայով:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ բուֆերային գոտու մասին որոշումը մոտակա ժամերին կհամաձայնեցվի Բաշար Ասադի հետ:

Փոխանցում է BBC-ն: