18.09.2018 11:17

Ընտրություններ Պրիմորիեում. քաղաքական Չեռնոբիլ

Ընտրություններ Պրիմորիեում. քաղաքական Չեռնոբիլ

Պրիմորիեի երկրամասի նահանգապետի ընտրությունների երկրորդ փուլը կարող է մտնել Ռուսաստանի նորօրյա պատմության մեջ որպես տարածքային ընտրությունների ամենասկանդալային դրվագ:

Արձանագրությունների 95 %-ի մշակումից հետո ՌԴԿԿ-ի թեկնածու Անդրեյ Իշչենկոն գրեթե 6 %-ով առաջ էր անցնում «Միացյալ Ռուսաստանի» թեկնածու, գործող նահանգապետ Անդրեյ Տարասենկոյից:

Սակայն ձայների 99 %-ի հաշվարկից հետո իրադրությունը կտրուկ փոխվել էր. Իշչենկոն, տրամաբանությանը հակառակ, հայտնվել էր երկրորդ տեղում՝ մեկուկես տոկոսով զիջելով մրցակցին:

Կոմունիստ թեկնածուն ընտրությունների արդյունքները համարում է կեղծված, նա հացադուլ է հայտարարել և ընտրողներին կոչ  արել բողոքի ցույցի հավաքվել Վլադիվոստոկի հրապարակում:

Պրիմորիեի երկրամասի ընտրությունների արդյունքները կարող են չեղյալ համարվել, եթե խախտումներ հայտնաբերվեն: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան:

Փոխանցում է BBC-ն: