18.09.2018 12:53

ԶԼՄ. Ասանժը ցանկացել է ռուսաստանյան վիզա ստանալ

ԶԼՄ. Ասանժը ցանկացել է ռուսաստանյան վիզա ստանալ

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը 2010 թ. հույս է ունեցել, որ ռուսաստանյան վիզա կստանա: Սրա մասին են վկայում այն փաստաթղթերը, որ հրապարակել է Associated Press գործակալությունը:

Հենց այդ ժամանակ է նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվել՝ սեռական հանցագործությունների մեղադրանքով:

Ինչպես հավաստիացնում է լրատվական գործակալությունը, լրագրողների ձեռքում հայտնվել են գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերում են WikiLeaks-ի և անձամբ Ջուլիան Ասանժի գործունեությանը, ինչպես նաև վկայում են Մոսկվայի հետ Ասանժի կապերի մեկնարկի մասին:

Փաստաթղթերի մեջ կա մի լիազորագիր նամակ՝ ուղղված Լոնդոնում ռուսաստանյան հյուպատոսարանին և ստորագրված Ասանժի կողմից: «Ես՝ Ջուլիան Ասանժս, այս նամակով լիազորում եմ իմ բարեկամ Իսրայել Շամիրին՝ Լոնդոնի ռուսաստանյան հյուպատոսարանում վիզա ձևակերպելու համար հանձնելու և ստանալու իմ անձնագիրը…»,- ասվում է լիազորագրի տեքստում:  Փաստաթղթում նշված է ամսաթիվը՝ 2010 թ. նոյեմբերի 30:

Իսրայել Շամիրը՝ ռուսաստանա-իսրայելցի գրող և հրապարակախոս, BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է, որ բոլորովին չի հիշում այդ պատմությունը, և այն անվանել է կիսահորինվածք, քանի որ չի կարող այն լրիվ բացառել:

Փոխանցում է BBC-ն: