18.09.2018 13:54

ԿԺԴՀ և Հարավային Կորեայի առաջնորդները սկսել են բանակցությունները Փհենյանում

ԿԺԴՀ և Հարավային Կորեայի առաջնորդները սկսել են բանակցությունները Փհենյանում

ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի առաջնորդներ Կիմ Չեն Ինը և Մուն Չժե Ինը Փհենյանում՝ Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ-ի շենքում, սկսել են պաշտոնական բանակցությունները, հայտնել են Սեուլում գագաթնաժողովի մամուլի կենտրոնում:

Հարավկորեական կողմից բանակցություններին մասնակցում են  Հարավային Կորեայի պետական հետախուզական գործակալության  ղեկավարը և նախագահի աշխատակազմի պետական անվտանգության բաժնի ղեկավարը: ԿԺԴՀ-ի կողմից հանդիպմանը ներկա են Կիմ Չեն Ինի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որը ԿԱԿ ԿԿ-ում քարոզչության պատասխանատուն է, և կուսակցության կենտկոմի փոխնախագահը:

Մուն Չժե ինը և մոտավորապես 150 հոգանոց հարավկորեական պատվիրակությունը Սեուլից ժամանել են նախագահական օդանավով: Նրանք Փհենյանում կլինեն մինչև սեպտեմբերի 20-ը:

Փոխանցում է ria.ru-ն: