18.09.2018 14:35

Ճապոնացի միլիարդատերը կդառնա Spacex-ի առաջին տիեզերագնաց զբոսաշրջիկը

Ճապոնացի միլիարդատերը կդառնա Spacex-ի առաջին տիեզերագնաց զբոսաշրջիկը

Ճապոնացի միլիարդատեր, արվեստի հավաքորդ Յուսակու Մաեձավան առաջին տիեզերագնաց զբոսաշրջիկը կլինի, որին Spacex-ը կուղարկի թռչելու Լուսնի շուրջը, հաղորդվում է տիեզերական ընկերության Twitter-յան էջում:

Թռիչքը նշանակված է 2023 թ.: Զբոսաշրջիկին տանող տիեզերանավը տիեզերք կթռչի Big Falcon Rocket (BFR) ծանր հրթիռով, որը երկու մասից է բաղկացած. առաջինը տիեզերանավը կհասցնի ուղեծիր, երկրորդը կթռչի Լուսնի շուրջը:  Ուղևորության ընթացքում,որը կտևի մեկ շաբաթ, հրթիռը կմոտենա Լուսնին 125 մղոն (201 կմ) հեռավորությամբ, որից հետո կվերադառնա Երկիր:

Բացի Մաեձավայից, թռիչքին կմասնակցեն արվեստի ութ գործիչներ՝ նկարիչ, երաժիշտ, մոդելյոր, ռեժիսոր, որոնց անունները չեն հրապարակվում:

Փոխանցում է Interfax-ը: