19.09.2018 08:30

«Բարսելոնա»-ՊՍՎ՝ 4:0. Մեսսին հեթ-տրիկ է ձևակերպում (տեսանյութ)

«Բարսելոնա»-ՊՍՎ՝ 4:0. Մեսսին հեթ-տրիկ է ձևակերպում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան B խմբի առաջին տուրի հանդիպումները:

Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց ՊՍՎ-ին: «Կապտանռնագույնների» կազմում հաշիվը բացեց Լիոնել Մեսսին, ով այս մրցաշրջանում խփեց խմբային փուլի առաջին գոլը:

Երկրորդ կեսում Ուսման Դեմբելեն գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը:

Հանդիմպան վերջում էլ արգենտինացի հարձակվողը ևս երկու անգամ գրավեց մրցակցի դարպասն ու դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Հավելենք, որ «Բարսելոնան» խաղն ավարտել է 10 ֆուտբոլիստով, քանի որ կարմիր քարտ ստանալու պատճառով դաշտից հեռացվել էր Ումտիտին:

«Բարսելոնան» փայլուն հաղթանակով մեկնարկում է ՉԼ-ի խմբային փուլում ու վաստակում 3 միավոր:

ԲԱՐՍԵԼՈՆԱ-ՊՍՎ Է 4-0 (1-0)  
1-0՝ Լիոնել Մեսսի 31՛, 2-0՝ Ուսման Դեմբելե 74՛, 3-0՝ Լիոնել Մեսսի 77՛, 4-0՝ Լիոնել Մեսսի 87՛
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե, 18.Խորդի Ալբա, 23.Սամյուել Յումտիտի, 4.Իվան Ռակիտիչ (22.Արթուրո Վիդալ, 85), 5.Սերխիո Բուսկետս, 7.Ֆելիպե Կոուտինյո (15.Կլեման Լանգլե, 81), 20.Սերխիո Ռոբերտո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Ուսման Դեմբելե (8.Արթուր, 83)
ՊՍՎ Է. 1.Յերուն Զուտ, 4.Նիկ Ֆիերգեվեր (2.Նիկոլյա Իսիմատ-Միրին, 67), 5.Դանիել Շվաբ, 6.Անխելինյո, 22.Dumfries, 7.Գաստոն Պերեյրո, 8.Յորիտ Հենդրիկս, 18.Rosario (25.Էրիկ Գուտյերես, 82), 9.Լյուկ Դե Յոնգ, 11.Իրվինգ Լոսանո, 17.Ստիվեն Բերգվեյն (14.Malen, 78)
Զգուշացում՝ Սամյուել Յումտիտի 55՛ (Բ), Նիկ Ֆիերգեվեր 30՛ (Պ), Լյուկ Դե Յոնգ 57՛ (Պ) ; Հեռացում՝ Սամյուել Յումտիտի 79՛ (Բ) ; Մրցավար՝ Անաստասիոս Սիդորոպուլոս (Հունաստան)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
68 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 32
21 (9) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 13 (2)
10 ՏՈՒԳԱՆՔ 12
8 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ