19.09.2018 09:00

Չեմպիոնների լիգա. «Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. «Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում տեղի ունեցան B խմբի 2 հանդիպումները։

«Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Տոտենհեմի» հետ ու դրամատիկ պայքարում հաղթեց 2-1 հաշվով։

53-րդ րոպեին Էրիկսենն առաջ մղեց հյուրերին, բայց, 86-րդ րոպեին Իկարդին հրաշալի գոլով հավասարեցրեց հաշիվը, ապա, մրցավարի կողմից ավելացված 2-րդ րոպեին Վեսինոն հաղթանակ պարգևեց միլանյան ակումբին։

ԻՆՏԵՐ-ՏՈՏԵՆՀԵՄ 2-1 (0-0)  
0-1՝ Քրիստիան Էրիկսեն 53՛, 1-1՝ Մաուրո Իկարդի 85՛, 2-1՝ Մաթիաս Վեսինո 90՛
ԻՆՏԵՐ. 1.Սամիր Հանդանովիչ, 6.Ստեֆան դե Վրեյ, 23.Միրանդա, 37.Միլան Շկրինիար, 8.Մաթիաս Վեսինո, 14.Ռաջա Նայնգոլան (20.Բորխա Վալերո, 89), 16.Մատտեո Պոլիտանո (11.Բալդե Կեյտա, 72), 18.Կվադվո Ասամոա, 77.Մարսելո Բրոզովիչ, 9.Մաուրո Իկարդի, 44.Իվան Պերիշիչ (87.Անտոնիո Կանդրեւա, 64)
ՏՈՏԵՆՀԵՄ. 13.Միխել Ֆորմ, 5.Յան Ֆերտոնգեն, 6.Դավինսոն Սանչես, 24.Սերժ Օրյե, 33.Բեն Դեյվիս, 15.Էրիկ Դիեր, 19.Մուսա Դեմբելե, 23.Քրիստիան Էրիկսեն, 7.Սոն Հին Մին (27.Լուկաս, 64), 10.Հարի Քեյն (3.Դանի Ռոուզ, 90), 11.Էրիկ Լամելա (8.Հարի Վինկս, 72)
Զգուշացում՝ Միլան Շկրինիար 21՛ (Ի), Իվան Պերիշիչ 43՛ (Ի), Դավինսոն Սանչես 38՛ (Տ), Յան Ֆերտոնգեն 51՛ (Տ), Միխել Ֆորմ 82՛ (Տ) ; Մրցավար՝ Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
48 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 52
15 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 11 (7)
12 ՏՈՒԳԱՆՔ 15
8 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
3 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 4