19.09.2018 09:30

ՉԼ. «Լիվերպուլը» արժանիորեն հաղթեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

ՉԼ. «Լիվերպուլը» արժանիորեն հաղթեց ՊՍԺ-ին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում ավարտվեց խաղային առաջին օրը: Անգլիական «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց ՊՍԺ-ի հետ:

«Էնֆիլդում» կայացած հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր պայքարում ու ավարտվեց Կլոպի թիմի հաղթանակով` 3:2 հաշվով:

Առաջին կեսում Սթարիջի ու Միլների գոլերի շնորհիվ «Լիվերպուլը» հաղթում էր 2;0 հաշվով: 

Մինչև առաջին կեսի ավարտը ՊՍԺ-ն կրճատեց հաշվի տարբերությունը: Չնայած անգլիական ակումբի մեծ ճնշմանը, փարիզցիները կարողացան խփել նաև երկրորդ գոլը: Աչքի ընկավ Մբապեն: 

Կոլպի ֆուտբոլիստները, բաց թողած գոլի հետո, ավելի մեծացրին ճնշումն ու հաղթանակ կորզեցին հանդիպման վերջին վայրկյաններին: Գոլի հեղինակ դարձավ Ֆիրմինոն:

C խմբում «Լիվերպուլը» տանում է առաջին հաղթանակն ու վաստակում է 3 միավոր: Խմբի մյուս խաղում «Նապոլին» 0:0 խաղաց «Ցրվենա Զվեզդայի» հետ:

ԼԻՎԵՐՊՈՒԼ-ՊՍԺ 3-2 (2-1)  
1-0՝ Դանիել Ստարիջ 30՛, 2-0՝ Ջեյմս Միլներ 36՛ (11մ), 2-1՝ Թոմաս Մենյե 40՛, 2-2՝ Կիլիան Մբապե 83՛, 3-2՝ Ռոբերտու Ֆիրմինու 90՛
ԼԻՎԵՐՊՈՒԼ. 13.Ալիսոն, 4.Վերջիլ վան Դեյկ, 12.Ժոզեֆ Գոմես, 26.Էնդրյու Ռոբերտսոն, 66.Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդ, 5.Ջորջինո Վեյնալդում, 7.Ջեյմս Միլներ, 14.Ջորդան Հենդերսոն, 10.Սադիո Մանե (3.Ֆաբինյո, 90), 11.Մոհամեդ Սալահ (23.Ջերդան Շակիրի, 85), 15.Դանիել Ստարիջ (9.Ռոբերտու Ֆիրմինու, 72)
ՊՍԺ. 16.Ալֆոնս Արեոլա, 2.Տիագու Սիլվա, 3.Պրեսնել Կիմպեբե, 5.Մարկինյոս, 12.Թոմաս Մենյե, 14.Խուան Բեռնատ, 11.Անխել Դի Մարիա (17.Էրիկ Շուպո-Մոտինգ, 80), 25.Ադրիեն Ռաբիո, 7.Կիլիան Մբապե, 9.Էդինսոն Կավանի (23.Յուլիան Դրաքսլեր, 80), 10.Նեյմար
Զգուշացում՝ Վերջիլ վան Դեյկ 27՛ (Լ), Թոմաս Մենյե 45՛ (Պ) ; Մրցավար՝ Ջունեյտ Չակիր (Թուրքիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
52 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 48
16 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (5)
14 ՏՈՒԳԱՆՔ 11
13 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
1 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2