19.09.2018 10:00

Մեսսիի նոր ռեկորդը

Մեսսիի նոր ռեկորդը

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Բարսելոնա»-ն տանը 4:0 հաշվով  ջախջախեց ՊՍՎ-ին:

Կատալոնացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին: 

Հատկանշականն այն է, որ այս հեթ-տրիկն արգենտինացու կարիերայում 8-րդն էր ՉԼ-ի շրջանակում: Այս ցուցանիշով Լեոն շրջանցեց իր հիմնական մրցակից Կրիշտիանու Ռոնալդուին, ով իր հաշվին 7 հեթ-տրիկ ունի: