19.09.2018 12:00

Ինֆանտինոն դեմ է ԱՄՆ-ում և Կանադայում Լա Լիգայի հանդիպումներ անցկացնելու որոշմանը

Ինֆանտինոն դեմ է ԱՄՆ-ում և Կանադայում Լա Լիգայի հանդիպումներ անցկացնելու որոշմանը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտնել է, որ իրեն ընդհանրապես դուր չի գալիս ԱՄՆ-ում և Կանադայում Լա Լիգայի հանդիպումներ անցկացնելու որոշումը։

«Ես կնախընտրեի ՄԼՍ-ից կենտրոնական հանդիպում դիտել, քան ԱՄՆ-ում՝ Լա Լիգայի որևէ խաղ։ Ֆուտբոլի կարևոր սկզբունքներից մեկն այն է, որ տնային հանդիպումներն անցկացվում են հարազատ մարզադաշտում, այլ ոչ թե օտար երկրում»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Պրիմերայի առաջին հանդիպումը տեղի կունենա այս տարվա դեկտեմբերին․ կմրցեն «Ժիրոնա»-ն և «Բարսելոնա»-ն։