19.09.2018 12:33

«Թատերականում» դասադուլ է. պահանջում են ռեկտորի հրաժարականը

«Թատերականում» դասադուլ է. պահանջում են ռեկտորի հրաժարականը

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»-ի մի խումբ ուսանողները դասադուլ են հայտարարել։ Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը, ուսանողները  պահանջում են ռեկտոր Դավիթ Մուրադյանի և բուհի վարչական կազմի հրաժարականը։

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանությունը կոռուպցիոն բացահայտում էր արել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում»։