19.09.2018 13:23

Միջկորեական գագաթնաժողովի արդյունքները

Միջկորեական գագաթնաժողովի արդյունքները

Երկու Կորեաները պայմանավորվել են Կորեական թերակղզում ռազմական լարվածությունը թուլացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարվել է միջկորեական գագաթնաժողովից հետո համատեղ մամլո ասուլիսում: Ընդգծվել է, որ ԿԺԴՀ-ն համաձայնել է դադարեցնել Յոնբենի միջուկային ռեակտորի շահագործումը:

«Հարավային Կորեան և ԿԺԴՀ-ն պայմանավորվել են ապամիջուկայնացման ծրագրի շուրջ, և դա տեղի է ունեցել առաջին անգամ: Սա այդ հանդիպման ամենանշանակալի արդյունքն է: Հյուսիսցիները պատրաստ են փակել Յոնբենի փորձարարական գիտական կենտրոնը: Ցանկություն է հայտնվել հրաժարվել հրթիռների փորձնական արձակումները և միջազգային փորձագետներին թույլ տալ այցելել հրաձգարաններ»,- հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը:

Հանդիպման մասնակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է ստեղծել Կորեական պատերազմի ժամանակ բաժանված ընտանիքների անդամների՝ մշտապես գործող հանդիպումների կենտրոն:

Կիմ Չեն Ինը  մտադիր է առաջիկայում այցելել Հարավային Կորեայի մայրաքաղաք:

Փոխանցում է euronews-ը: