20.09.2018 08:48

«Յուվենտուսը» մեկնարկեց «Վալենսիայի» նկատմամբ հաղթանակով(տեսանյութ)

«Յուվենտուսը»  մեկնարկեց «Վալենսիայի» նկատմամբ հաղթանակով(տեսանյութ)

«Յուվենտուսը» «Վալենսիայի» նկատմամբ հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2018-19թթ․ խաղարկությունում։

H խմբի առաջին տուրի շրջանակում «Վալենսիան» «Մեստալյայում» հյուրընկալեց «Յուվենտուսին» և 0։2 հաշվով պարտություն կրեց։ Նախքան գոլեր խփելը թուրինյան թիմը մնաց 10 հոգով․ 29-րդ րոպեին Մուրիլյոյի նկատմամբ ոչ սպորտային պահվածքի համար  ում համար կարմիր քարտ ստացավ Կրիշտիանու Ռոնալդուն, սա առաջին հեռացումն էր Չեմպիոնների լիգայում։Խաղակեսի վերջնամասում հյուրերը ստացան 11-մետրանոց տուգանայինի իրավունք, որն անվրեպ իրացրեց Միրալեմ Պյանիչը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Մուրիլյոն սեփական տուգանային հրապարակում խախտեց Բոնուչիի նկատմամբ կանոնները, և «չղջիկների» դարպասին նշանակվեց երկրորդ 11-մետրանոցը։ Նշակետին կրկին մոտեցավ Պյանիչը և կրկին չվրիպեց։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չարձանագրվեցին՝ չնայած դաշտի տերերը լավ հնարավորություն ունեին․ ավելացրած ժամանակում Դանիել Պարեխոն չկարողացավ անվրեպ իրացնել թուրինցիների դարպասին նշանակված 11-մետրանոցը։

ՎԱԼԵՆՍԻԱ-ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 0-2 (0-1)  
0-1՝ Միրալեմ Պյանիչ 45՛ (11մ), 0-2՝ Միրալեմ Պյանիչ 51՛ (11մ)
ՎԱԼԵՆՍԻԱ. 13.Նորբերտո Նետո, 3.Ռուբեն Վեզու (11.Դենիս Չերիշեվ, 57), 4.Ջեյսոն Մուրիլյո, 5.Գաբրիել Պաուլիստա, 14.Խոսե Գայա, 8.Կառլոս Սոլեր, 10.Դանի Պարեխո, 18.Դանիել Վաս, 7.Գոնսալու Գուեդեշ (22.Սանտի Մինա, 70), 19.Ռոդրիգո Մորենո, 23.Միշի Բաշուայ (9.Կեվին Գամեյրո, 70)
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Վոյցեխ Շչեսնի, 3.Ջորջիո Կյելինի, 12.Ալեքս Սանդրո, 19.Լեոնարդո Բոնուչի, 20.Ժուան Կանսելու, 5.Միրալեմ Պյանիչ (11.Դուգլաս Կոստա, 67), 6.Սամի Խեդիրա (23.Էմրե Ջան, 23), 14.Բլեզ Մատուիդի, 33.Ֆեդերիկո Բերնարդեսկի, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 11.Դուգլաս Կոստա (24.Դանիելե Ռուգանի, 89), 17.Մարիո Մանջուկիչ
Հեռացում՝ Կրիշտիանու Ռոնալդու 30՛ (Յ) ; Զգուշացում՝ Դանի Պարեխո 44՛ (Վ), Ջեյսոն Մուրիլյո 50՛ (Վ), Ռուբեն Վեզու 54՛ (Վ), Ալեքս Սանդրո 59՛ (Յ), Վոյցեխ Շչեսնի 82՛ (Յ), Դանիելե Ռուգանի 90՛ (Յ) ; Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)
  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ  
50 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 50
27 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (5)
14 ՏՈՒԳԱՆՔ 10
10 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
2 ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ 2