21.09.2018 09:00

Երիտասարդների ԱԱ. Մալխաս Ամոյանը նվաճեց ոսկե մեդալ

Երիտասարդների ԱԱ. Մալխաս Ամոյանը նվաճեց ոսկե մեդալ

Սլովակիայի Տրնավա քաղաքում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի համար ոսկե մեդալ նվաճեց Մալխաս Ամոյանը:

67 կգ քաշային կարգի եզրափակիչում նա 10:0 հաշվով հաղթեց ուզբեկ Մահմդուդ Բախշիլոեւին:

Հիշեցնենք, որ արծաթե մեդալներ էին նվաճել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանն ու գերծանրքաշային Դավիթ Հովասափյանը: