21.09.2018 10:00

Բրազիլացի տաղանդը հայտնվել է «Բարսելոնա»-ի ու ՊՍԺ-ի դիտակետում

 Բրազիլացի տաղանդը հայտնվել է «Բարսելոնա»-ի ու ՊՍԺ-ի դիտակետում

«Կորինտիանս»-ի կիսապաշտպան Պոդրինյոն առաջիկայում կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն:

Հաղորդվում է, որ կապտանռնագույնների սկաուտներն արդեն հանդիպել են բրազիլական թիմի ղեկավարության հետ և քննարկել ֆուտբոլիստի հավանական տեղափոխությունն Իսպանիա: