21.09.2018 12:00

Նեդվեդը սկանդալ է հրահրել Ռոնալդուի հեռացումից հետո

Նեդվեդը սկանդալ է հրահրել Ռոնալդուի հեռացումից հետո

«Յուվենթուս»-ի փոխնախագահ Պավել Նեդվեդը կոնֆլիկտի մեջ է մտել «Վալենսիա»- դեմ հանդիպման գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխի հետ: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ Նեդվեդը երկու այլ անձանց հետ միասին սկանդալ է հրահրել ընդմիջման ժամանակ և փորձել է գլխավոր մրցավարից բացատրություն պահանջել, սակայն Բրիխն առանց որև բան ասելու արագ հանդերձարան է գնացել:

Հիշեցնենք, որ «Յուվենթուս» - «Վալենսիա» հանդիպման 29-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հեռացվեց խաղադաշտից: Չնայած դրան՝ «ծեր սինյորա»-ն 2:0 հաշվով հաղթեց «չղջիկներ»-ին: